Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Կախովկայի ՀԷԿ-ում Կիևի ահաբեկչությունը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակի համակողմանի հետաքննության կարևորության մասին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կարևոր է Կախովկայի ամբարտակում տեղի ունեցած պայթյունի համակողմանի հետաքննությունն անցկացնել այնպես, որ որևէ կասկած չմնա: Հայտարարելով, որ կարող է հանձնաժողով ստեղծվել ռուս և ուկրաինացի փորձագետների, ՄԱԿ-ի մասնակցությամբ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ համատեքստում»,-հայտնել է Էրդողանի գրասենյակը։