Ուկրաինայի զինված ուժերը փորձել են դեսանտ իջեցնել Կախովկայի մոտ

Ռուսական զորքերը խոցել են ուկրաինական Սու-25 ինքնաթիռը, որն ապահովում էր էր Խերսոնի մարզի Կախովկայի շրջանի Բաբինո գյուղի տարածքում վայրէջքի փորձ կատարող Ուկրաինայի զինված ուժերի դեսանտի թիկունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

«Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռը խոցվել է 05.06.2023 թ.-ին։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերի գետային դեսանտի վայրէջքի հերթական փորձը Բաբինո գյուղի տարածքում ձախողվել է։ Ուկրաինական դեսանտային ստորաբաժանումները մնացել են առանց օդային աջակցության: Երկու Սու-25-երից մեկը խոցվել է «Դնեպր» զորքերի խմբավորման ՀՕՊ-երի հմուտ և լավ համակարգված գործողությունների շնորհիվ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Երկրորդ ինքնաթիռը, նրա խոսքով, չի կատարել առաջադրանքը և լքել է գոտին:

«ՌԻԱ Նովոստի»- ի տվյալներով՝ դեսանտի վայրէջքի փորձը կանխվել է։