Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տարբեր լրատվականներում այն անհիմն կերպով դիտարկվում է որպես Հայաստանի կողմից խաղաղության հակասող քայլ:

Քարտեզը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «կեղծիք» և «Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների նկրտումներ»:

Նշենք, որ քարտեզում պատկերված էր Մեծ Հայքը իր 15 նահանգներով: