Ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը․ Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։
Քանի մեր եղբայրները գերության մեջ են ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներակայացուցչի պիղծ ձեռք՝ քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից