Տոյվո Կլաարը կայցելի նաև Ադրբեջան

Տոյվո Կլաարը կայցելի նաև Ադրբեջան, գրում է APA-ն։

Հաղորդագրության մեջ չի նշվում Կլաարի՝ Ադրբեջան այցելության հստակ օրը, սակայն ասվում է, որ այն կհաջորդի Հայաստան այցին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան՝ բարձր մակարդակով պայմանավորվածությունները շարունակելու համար։