Հունիսի 6-8-ը Թումոյի այգուց կգործեն անվճար ավտոբուսներ դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ

Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 – «Գայանե»

Հունիսի 7 – «Դիմակահանդես»

Հունիսի 8 – «Սպարտակ»

Մուտքն ազատ է:

Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: