Նիկոլը մանդատ ունի Հայաստանը նվաստացնելու համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանն է։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Քիշնևում հայկական համայնքի հետ հանդիպման մասին՝ հաղորդման հյուրն ասաց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի անմիջական միջնորդությամբ և ջանքերով հավաքել էին այնպիսի հայերի, որոնք խրախուսում են Փաշինյանի ազգակործան քայլերը, գումար էին տվել, ինչի մասին նաև մամուլում հրապարակումներ եղան և տարել էին այդ հանդիպմանը։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերով ԱԽՔ քարտուղարի հայտարարությանը՝ խաղաղության պամանագրի և 1975 թվականի քարտեզներով սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին՝ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ երկու պետությունների ղեկավարներն էլ դասական մուտիլովշիկներ են։ Եվ Փաշինյանը, և Ալիևը ասես երկու քաղաքական մոր զավակները լինեն, և երկուսի քաղաքական հայրը Էրդողանն է։ Երկուսն էլ ասում են բաներ, որոնք դեմ են ՀՀ պետական, ազգային շահին։ Փաշինյանը լավ է հասկանում, որ եթե իրական պամանավորվածությունները սեղանին դնեն, հայ ժողովուրդը կընդվզի։ Դրա համար փոքր չափաբաժիններով ու հաճախ խեղաթյուրելով են ներկայացնում մարդկանց, որպեսզի մարդիկ չընկալեն, թե ինչ է կատարվում իրականում։

Ըստ նրա՝ Ադրբեջանն ամենևին չի շտապում խաղաղության պայմանագիրը կյանքի կոչել, քանի որ ակնկալում է՝ Փաշինյանն այնպիսի փաստաթուղթ ստորագրի, որով կընդունի, որ Հայաստանը Ադրբեջանինն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում