Նիկոլ, կլինի՞ կադաստրիդ վկայականը վերցնես ու գնաս շատ հեռու

Նիկոլ, կլինի՞ կադաստրիդ վկայականը վերցնես ու գնաս շատ հեռու։

Հերիք է կտեր տաս, թե սերունդներին մշտական խաղաղություն-մաղաղություն ես բերելու։

Դու ու քո կաբինետի անդամն էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։

Դու էիր ասում՝ Ալիևի մասին նենց բան կասեմ, որ Ադրբեջանը ներսից կպայթի։

Բա պայթեցրու, դանակը ոսկորին է հասել, ո՞ւմ ես սպասում։

Ի՞նչ խաղաղություն։

Խաղաղությունը նվաճում ու պարտադրում են, ինչպես մինչև քո իշխանության գալն էր։

Հավերժ ու մշտական խաղաղություն չկա։

Ամեն օր պետք է պայքարել ու պատրաստ լինել պայքարի։

Եթե՝ չէ՞, ուրեմն կապրենք խաղաղ, բայց որպես ստրուկ ու կապիտուլյանտ։

Ես ազատ ու անկախ եմ ապրել ու ապրելու։

Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից