«Բրիթիշ փետրոլիումը» նախատեսում է էլեկտրակայան կառուցել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանում

Ջաբրաիլի շրջանում (Ջրական՝ խմբ․) նախատեսում ենք կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Այս մասին Բաքվում հայտարարել է British Petroleum ընկերության գործադիր տնօրեն Գորդոն Բիրելը։

Նրա խոսքով՝ բրիտանական ընկերությունը սպասում է Ադրբեջանում գազի նոր խոշոր պաշարների հայտնաբերմանը։

Նա հույս է հայտնել, որ այդ աշխատանքների արդյունքում գազային մեծ բացահայտումներ կլինեն, ինչը թույլ կտա մեծացնել գազի արտահանումը Եվրոպա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: