«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն կենտրոնի որոշ հատվածներ

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց-Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: