Պուտինին չի կարելի ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը, որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի. Մակրոն

«Պուտինին չի կարելի ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը, որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկանում ենք The Guardian-ից։

Ֆրանսիայի նախագահը մատնանշել է ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների անհրաժեշտությունը և նշել, որ դրանք անհրաժեշտ են, նույնիսկ եթե դա նշանակի Ռուսաստանի նախագահին դատարանի առջև կանգնեցնելու հնարավորության բացակայություն:

Մակրոնը նաև հայտարարել է, որ Արևմուտքը պետք է Ուկրաինային տրամադրի անվտանգության «շոշափելի և հուսալի» երաշխիքներ: