Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։