Պուտինի փոխարեն Էրդողանի երդմնակալության արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Վոլոդինը

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի (խորհրդարան) խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա երդմնակալությանը, նա համապատասխան հրավեր չի ստացել, իսկ Թուրքիայում նման միջոցառումներին օտարերկրյա առաջնորդների մասնակցության պրակտիկա չկա։