Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը․ «Որդիների կանչ»

«Որդիների կանչ» ՀԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Գայանեի /Ազգուշ/ վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է  դատավոր Մ.Շահվերդյանին։

Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ։
Հունիսի 5֊ին ժամը 14։00-ին։
Հասցե՝ ք. Երևան,Գյուլիքեխվյան 20 փողոց,
Առաջի ատյանի դատարան, Ավան նստավայր ( գտնվում է Մասիվում)։
Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը։

Դատական նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ։ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՅԱՆԵԻՆ»։