Արցախցի պաշտոնյան պետությանը վաճառելով իր տներից մեկը՝ միաժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստացել․ Հայկ Խանումյանն ահազանգում է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը գրել է․

«Նույնիսկ այս ճակատագրական պահերին, Արցախում կառավարության կազմում հայտնված ինտրիգանների մի խմբակ շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով քերել պետական բյուջեն` սեփական թիմի անդամների տարբեր պահանջներ բավարարելու համար։ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարին հաջողվել է պետությանը վաճառել իր տներից մեկը և միևնույն ժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստանալ նոր կառուցվող տների աջակցության ծրագրով։ Սույն անձը իմ նախարար եղած ժամանակ բազմաթիվ անգամ դիմել է և մերժում ստացել, միջնորդել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և էլի մերժում ստացել, սակայն գործը հաջողեցրել է, երբ իր նախկին բոսը դարձել է պետնախարար։ Սա նեպոտիզմի եզակի դեպք չէ։ Ստեղծված իրավիճակում նման թեմաների մասին խոսելը տեղին չէ, սակայն ոմանք այս հանգամանքն օգտագործում են տարբեր անարժանիների բանկային հաշիվները համալրելու համար»։