Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով

Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով։

Թվով 87 MAN ավտոբուսները, «Երևանի ավտոբուսներ» ծրագրի իրագործման շնորհիվ, կդարձնեն հասարակական տրանսպորտից օգտվելը անհամեմատ հարմար և հասանելի։

12 մետրանոց, սեղմված բնական գազով շահագործվող «կանաչ ավտոբուսները» բազմաթիվ բնապահպանական և սոցիալական հարցրեր կլուծեն՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը և նպաստելով անհատական մեքենաներից հուսալի և բարեկարգ հասարակական տրանսպորտին անցնելու գործընթացին:

Ծրագիրը իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի աջակցությամբ։