Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Մայիսի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից։

Նշանակվել են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների ընտրության օրերը։

Քննարկվել են ընթացիկ քաղաքական և կուսակցական հարցեր։