Ալեն Սիմոնյանն Արմեն Ռուստամյանին գործուղում է Փարիզ և Լոնդոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29–ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։ Կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայէջում։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 29-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաև ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 1-3-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանին»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեից։