Գաղտնի ծառայությունները Բայդենի տունը զրահապատ են դարձնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի կարող վերադառնալ իր տուն, քանի որ գաղտնի ծառայության աշխատակիցներն իր բնակարանը դարձնում են զրահակայուն:

«Քեմփ Դեյվիդ գնալու պատճառն այն է, որ գաղտնի ծառայությունն այժմ աշխատում է իմ տան վրա, տունը դարձնում է զրահակայուն։ Այնպես որ, ես տուն չեմ գնա, նրանք ասացին, որ հինգ շաբաթվա ընթացքում չեմ կարողանա վերադառնալ: Այդ պատճառով ես գնում եմ Քեմփ Դևիդ, քանի որ կիրակի օրը թոռնուհիս դպրոցն ավարտում է», – Բայդենի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։