Պուտինը մեկնաբանել է Վրաստանում ռուսական վիզաների վերացումից հետո ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինը «Բիզնես Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասել է, որ զարմացած է վիզաների վերացման վերաբերյալ Վրաստանի արձագանքից։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Ինձ համար դրան հաջորդած արձագանքը լրիվ անակնկալ էր: Ես մտածեցի, որ բոլորը կասեն՝ «ահա, շնորհակալություն, լավ»: Ոչ, ինչ-որ լրիվ անհասկանալի փոթորիկ եղավ այս հարցու: Շատ տարօրինակ է։ Եվ պարզապես, ճիշտն ասած, անսպասելի: Երբ նայում եմ կողքից, կարծում եմ՝ լրիվ գժվել են, ի՞նչ է։ Ի՞նչ է կատարվում նրանց մոտ՝ այնտեղ, պարզ չէ»,- ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ-ի ղեկավարը պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել, այդ թվում՝ մոտեցող հանգստյան սեզոնի հիման վրա։ Նա պարզաբանել է, որ ցանկանում է աջակցել այն մարդկանց, որոնք ձգտում են կարգին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ հենց Վրաստանում, ինչպես նաև ռուս գործարարներին ու քաղաքացիներին, որոնք սիրում են հարևան երկիրը։