«Վերելք»․ Գուրգեն Տեր-Մովսիսյանց․ չգնահատված հերոսը (տեսանյութ)
105 տարի առաջ այս օրերին դժվարին ու նաև ճակատագրական վիճակ էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականապես լուծել հայկական հարցը: Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա, և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն: Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, և Դիլիջանում սպաների խորհրդակցությանը ներկայացվում է կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ: Մինչդեռ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր․ «Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սերԱստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեզ վրա»: Եթե կատարվեր կարգադրությունը, ապա չէր լինի Սարդարապատի հաղթանակը և չէր հռչակվի Հայաստանի Հանրապետությունը։ Այս աղետից խուսափել հաջողվեց մի հերոս հայի՝ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի շնորհիվ։
Ինչպե՞ս արվեց դա, և արդյոք նրա սխրանքը գնահատվում է ըստ արժանվույն։։
Մանրամասները՝ տեսանյութում