ԱՄՆ բանակի ԳՇ պետը գնահատել է կորցրած տարածքները վերադարձնելու Կիևի շանսերը

Ուկրաինայի ռազմավարական նպատակը՝ ուժով վերադարձնել բոլոր կորցրած տարածքները, կարճաժամկետ հեռանկարում իրագործելի չի թվում, հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին:

«Ուկրաինայի ռազմավարական նպատակն է՝ վերականգնել կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Բայց Ռուսաստանը նրանց վրա տեղակայել է մի քանի հարյուր հազար զինվորական։ Կիևի նպատակը հնարավոր է, իրագործելի է ռազմական ճանապարհով, բայց հավանաբար ոչ մոտ ապագայում», – Միլիի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»ն։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Ուկրաինայում հակամարտության գոտում արյունալի մարտերը կշարունակվեն, բայց ինչ-որ պահի երկու կողմերն էլ կսկսեն բանակցությունները: