Ի՞նչ տեխնիկական հարցեր կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև. մանրամասնել է ռուսական կողմը

Այսօր Մոսկվայում 20 րոպե տևած եռակողմ հանդիպմանը  կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթից հանդիպել փոխվարչապետների մակարդակով «չլուծված խնդիրները վերացնելու համար»։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը պատմել է, թե ինչ տեխնիկական չլուծված խնդիրներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև.

«Սրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։ Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է։ Ինչպե՞ս է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը։ Ահա այն հարցերը, որոնք փոխվարչապետները կքննարկեն մեկ շաբաթ անց Մոսկվայում»,-ասել է ՌԴ պաշտոնյան։