Ավարտվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները

Կրեմլում ավարտվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները: Հանդիպումը տևել է 20 րոպե։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է  ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ: