ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան

Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյաին հարցին։

Արփինե Դավոյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»: