Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանություն

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն:

Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը, հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։