Մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային

Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիանԼ: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային:

Քիչ անց նրանց կմիանան նաեւ Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները:

Նշենք, որ ակցիան հսկում են հարյուրավոր ոստիկաններ, փակ են Հանրապետության հրապարակին հարակից փողոցները: