Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, թող կուսակցություն ստեղծեն. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները, ասաց․

«Երբ որ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով:

«Չնայած միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվումև տարանջատվում են, շատ  հարցերում դրանք իրար հետ խաչվում են: Օրինակ եկեղեցին պահանջում է, որ իր կարիքների համար օգտագործվող ապրանքները, օրինակ պարաֆինը չմաքսազերծվի և բարեգործական ճանաչվի: Մենք ասում ենք՝ շատ լավ, ուրեմն մոմը մի վաճառեք, գանձանակ թող լինի, հավատացյալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կցանկանա, թող այնքան գանձանակում թողնի, որովհետև օրենիքին հակասում է, եթե մի բանը բարեգործական է, դուք չես կարող դրանից շահույթ ունենաս: 2-րդ տարբերակը, որ մոմն ամբողջությամբ վաճառվի, հարկերը պետությանը վճարվի, բայց մենք ասում ենք՝ վճարված հարկերը, դեռ մի բան էլ ավելի  կառավարությունը կվերադարձնի եկեղեցուն»,- ասաց նա:

Փաշինյանն ավելի ավելի հեռու գնաց և եկեղեցուն հետևյալ առաջարկն արեց․ «Եթե եկեղեցի ուզում է քաղաքական գործունեություն ծավալի, թող կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում քաղաքական գործունեություն ծավալեն»։

(Եկեղեցի-պետություն հարաբերության մասին հարցուպատասխանը 29։50 րոպեից)

Ավելին՝ տեսանյութում