Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ Տավուշում հանդիպել է խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Կառավարությունից տեղեկացնում են, որ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։