Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի անուղղակի պատճառ է դարձել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Միջադեպի կադրերը ուղիղ եթերով հեռարձակվել են տեղական հեռուստատեսությամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթն ավարտելուց հետո պատգամավոր Գիորգի Վաշաձեն ամբիոնից քննադատել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Երբ նա վերադարձել է իր աթոռին, խորհրդարանական մեծամասնությունից նրա գործընկեր Դաչի Բերայան վիրավորել է նրան, և ծեծկռտուք է սկսվել։ Բախումը կարճ ժամանակում կարգավովեց։

Այժմ խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմադիրների փոքր հանրահավաքը, ովքեր շարունակում են դեմ արտահայտվել Ռուսաստանի հետ օդային կապի հաստատմանը։