Հրապարակվել են Արցախում լայն սպառման մի շարք ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հրապարակել է լայն սպառման մի շարք ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները:

«Մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունն ապահովելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի մի շարք լայն սպառման ապրանքատեսակների հաստատված մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները»,-ասված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: