Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը․ անհրաժեշտ է անհապաղ մատնանշել ագրեսորին և հարձակվողին․ ֆրանսիայի պատգամավոր

Անհրաժեշտ է միանգամից մատնանշել ագրեսորին ու հարձակվողին։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորան Պետելը` հրապարակելով երեկ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Սոթքի ուղղությամբ գնդակոծված շտապօգնության մեքենայի լուսանկարները։

«Այսօր Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ գնդակոծելով հիվանդանոց ուղևորվող շտապօգնության մեքենան։ Այսօր Ադրբեջանն իրեն պահում է որպես վտարյալ պետություն։ Անհրաժեշտ է անհապաղ մատնանշել ագրեսորին և հարձակվողին»,- գրել է նա։