Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կանցկացվի մայիսի 25-ին Մոսկվայում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կկայանա մայիսի 25-ին Մոսկվայում՝ դեմ առ դեմ ձևաչափով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ավանդաբար, Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումը համընկնում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ, որը տեղի կունենա մայիսի 25-ին Մոսկվայում միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ՝ դեմ առ դեմ ձևաչափով։ Օրակարգը մանրամասն կներկայացնենք մայիսի 22-ին ԵՏՀ Խորհրդի նիստից հետո»,- ասել է Իյա Մալկինան։

Մայիսի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի նաև Եվրասիական II տնտեսական համաժողովը, որի կենտրոնական միջոցառումը կլինի լիագումար նիստը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։