Արարատ Միրզոյանը նախ կհանդիպի Լավրովին, ապա կկայանա եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կգտնվի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: