ՀԱՊԿ-ն ունի բավականաչափ ուժ՝ ապահովելու, որ ՀՀ-ի և Ադրբեջանի հակամարտությունը չպայթի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կան բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը  նաև ընդգծել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային խնդիրը։ «Բայց կազմակերպության երկրներն ունեն բավականաչափ ուժ՝ ապահովելու, որ դրանք չպայթեն, – հավելել է նա։