Աշոտ Փաշինյանին իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան․ հայտարարություն

«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ը հյատարարություն է տարածել՝ մամուլում շրջանառվող լուրեին ի պատասխան։

«Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ»  սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։

Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։

Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։

Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյան։

Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և նման ստահոդ տեղեկություններ տարածողներին միայն կասենք 1 բան, որ եթե շարունակվի դեզինֆորմացիայի լայն տարածումը, ապա ստիպված կլինենք տեղադրել տեսանյութ, որտեղ սույն երիտասարդը ինքն է իրենով նստում մեքենան»։