Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները

Հայաստանի գլխավոր դատախազությունը Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրամիջոցի առգրավման մասին տեղեկացել է մամուլից։

«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում հրապարակված տեղեկությունը»,-հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Իտալիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Էկվադորից ուղարկվում էր Հայաստան՝ բանանի արկղերի մեջ ջրային ճանապարհով՝ Բաթումով։
Այս մասին դեռևս Հայաստանի պետական-իրավապահ մարմինները հայտարարություն չեն արել։