Իտալիայում առգրավվել է Բաթումով Հայաստան տեղափոխվող մոտ 3 տոննա կոկաին (տեսանյութ)

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով ուղարկում էին Հայաստան։