Անակնկալ պատերազմի սկսման ամենավտանգավոր օրերը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ այս երկու շաբաթները որոշիչ են լինելու ողջ աշխարհի, առավելևս Հայաստանի համար, քանզի Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ուկրաինական կողմը հնարավոր է անցնի հակահարձակման։

Թուրքիայի ընտրությունների համար պայքարում են երկու թեկնածու՝ գործող ղեկավար Էրդողանը և նրա ընդդիմախոս Քըլըչդարօղլուն, Ռուսաստանը ակնհայտ աջակցում է Էրդողանին, իսկ Արևմուտքի սրտի թեկնածուն Քըլըչդարօղլուն է, ուստի հզոր գերտերություններն իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակի համար պատրաստ են ցանկացած քայլի, օրինակ, եթե Էրդողանի հաղթանակի համար անհրաժեշտ լինի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ապա դա տեղի կունենա առանց որևէ խոչընդոտի, որովհետև Հայաստանի իշխանությունները այսօր վարում են ակնհայտ հակառուսական (Ռուսաստանի նկատմամբ դավաճանական) քաղաքականություն։

Մանրամասները՝ տեսանյութում