Սա վերադարձ է եղեռնագործ հին

Փաշինյանի չփոխված ժիլետով Բրյուսել ժամանելը, նրա փչացած ատամ պահելու նման է՝ էժանագին պոպուլիստական քայլ, շեղող հանգամանք, որին անդրադառնալ էլ պետք չէ, քանզի սեղանին Արցախի ճակատագիրն է և Հայաստանի ամբողջականության հարցը։

Հարց, որը քննարկելու համար, որպես չեզոք գոտի, Նիկոլը ընտրում է Ռուսաստանի փոխարեն Եվրոպային։ Եվրոպային՝ որի համար, Հայաստանը, Արցախը ոչ այլ ինչ են, քան հակառուսական մեծ Թուրան պետությունը ստեղծելու խոչընդոտ։

Այդ Եվրոպայում էր հարյուրամյակներով գտնվում Հայկական հարցը, այդ Եվրոպայում 16-րդ հարցը դարձրին 61։ Լռեցինք։ Այդ Եվրոպայում էր, որ ձևավորվեցին երիտթուրքերը, երիտհայերը, Թուրքիայում իրականացրեցին եվրոպական հեղափոխություն և հիմք դրին եվրոպայավարի Մեծ Եղեռնին՝ ցեղասպանությանը, որի առաջ Եվրոպան լուռ աչք փակեց։ Հետո էլ սկիզբ դրին Վիլսոնի իրավարար վճռին, որը դարձյալ չիրականացրեցրին։ Այժմ՝ ուղիղ 100 տարի անց, կրկին Հայաստանի ապիկար կառավարությունը, Հայաստանի քարտեզը դնում է նույն այդ Եվրոպայի սեղանին…

Սա նորություն չէ, սա վերադարձ է եղեռնագործ հին։

Հայկ Քեսաբլյանի ֆեյսբուքյան էջից