Խորհրդարանի հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված զինծառայողների հիշատակը

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված զինծառայողների հիշատակը։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Նարեկ Բաղդասարյանի հիշատակը, որը զոհվել է սահմանին վերջին մարտական բախումների ժամանակ։ Նրա խնդրանքը բավարարվել է, սակայն հանձնաժողովի նախագահ՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր զինվորների և սպաների հիշատակը։