Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որտեղ փետրվարին ուժգին ցնցումներ են դիտվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակին (AFAD):

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.57-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին) Գյոքսունի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 11,56 կմ խորության վրա։