Դուբայը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը. այն այժմ վերադառնում է Երևան

Դուբայը նորից արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում։

Այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան, ArmeniaSputnik-ին ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասաց Արամ Անանյանը։