Մոսկվան Երևանի և Բաքվին կոչ է անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կհանգեցնի լարվածության աճի

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին՝ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին։

«Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Ընդամենը նախօրեին Պուտինը առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, շփումները շարունակվում են ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով, – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ -Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- եզրափակել է Պեսկովը։