Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Մայիսի 9-ին՝ օրվա խորհրդի շրջանակներում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։