ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները Պուտինի հետ Կարմիր հրապարակից կհետևեն տոնակատարություններին, այնուհետև կնախաճաշեն. Պեսկով

Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է rbc.ru-ն։

Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։

Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։