Ադրբեջանցիները 5 կմ հատվածի վրա եկել ու մխրճվել են Տեղ համայնքի տարածքում. Մելիքսեթ Պողոսյան

«Ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել։ Իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է»,-  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, նրանք մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:

Նա ընդգծեց, որ այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում. «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:

Ինչ վերաբերում է աշխարհազորին, նա նշեց. «Աշխարհազորը Տեղից մինչև Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանա կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել: