Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շիրազում

«FlyOne Armenia» ընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Տեղեկությունը հաստատել է տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։

Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ՝ մինչև ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։

Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ ավիափոխադրողն այսօր՝ կեսգիշերնանց ևս մեկ չվերթ ուներ դեպի Դուբայ, սակայն այն չի չեղարկվել է։