1919 թ. երիտթուրք պարագլուխներին հեռակա կարգով մահապատժի դատապարտելու մասին հոդվածը՝ օսմանյան թերթում

Լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը գրում է․

«Չավուշօղլուն ասում է, որ Նեմեսիսի արձանը ահաբեկիչների է հերոսացնում: Այս նկարում օսմանյան «Վաքիթ» թերթի 1919 թ. հուլիսի 13-ի համարն է: Առաջին էջում «Դատավճիռներ» վերնագրով հոդվածն է, որում ներկայացված է Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների հեռակա կարգով մահապատժի դատապարտվելու լուրը»:

Հիշեցնենք, որ Անկարան Երևանից պահանջել է քանդել «Նեմեսիսի» հուշարձանը։

«Թուրքիան նախազգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։