Ուկրաինայի հետախուզության ղեկավարը խոստացել է ամբողջ աշխարհում սպանել ռուսներին

Կիևը կշարունակի հարձակումներ իրականացնել ռուսների վրա ամբողջ աշխարհում: Այս մասին Yahoo News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը:

Այսպես է ուկրաինական գլխավոր վարչության ղեկավարը պատասխանել պորտալի լրագրողի այն հայտարարությանը, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Կիևի իշխանություններին ճանաչել են որպես մասնակից ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը ՝ Դարիան։

«Հարցը ես կմեկնաբանեմ այսպես․ մենք սպանել և սպանելու ենք ռուսներին աշխարհի ցանկացած կետում՝ մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը», – խոստացել է Բուդանովը:

Քաղաքագետ Դարյա Դուգինան մահացել է 2022 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան՝ Մերձմոսկովյան Օդինցովի շրջանի Մոժայսկոյե խճուղում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ ԱԴԾ -ն հայտարարել է, որ սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, կատարողը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է: